«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետև պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա են կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները:
Երբ ասում ենք անվտանգություն, այդ առումով էլ չենք շատ խորանում, թե ինչի՞ անվտանգությունը. բարեկեցության անվտանգությունը, որովհետև բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար` անվտանգությունը բխում է այդ կոմպոնենտների անվտանգությունից: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»,- Իջևանում կայացած քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: