Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի ֆինանսավորումը ռուսաստանցի ընկե՞րն է ապահովելու». Նարինե Մկրտչյան

22:12, շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.
«Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի ֆինանսավորումը ռուսաստանցի ընկե՞րն է ապահովելու». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նա կուսակցություն է ստեղծում՝ ՄԱՍԿ։ Սա կլինի Աղազարյանի՝ իր գիտակցական կյանքի՝ թվով երրորդ կուսակցությունը։ Դժվարը միշտ էլ առաջին կուսակցություն փոխելն է՝ դրանից հետո հալած յուղի պես հեշտ է ընթանում կուսակցափոխությունը։
     Նախկին հին դաշնակցականը, դեռևս թարմ նախկին ՔՊ-ականը և ապագա ՄԱՍԿ-ականը մանդատ վայր դնել-չդնելու և հարցազրույցներով արբենալու այս ընթացքում քաղաքականապես այնքան «կոփվեց», որ որոշեց բարձրանալ սեփական կուսակցաշինության պատվանդանին։
     Սակայն այս ամբողջ պատմության մեջ մեկ հարցի պատասխան մնաց անհայտ՝ Աղազարյան Հովիկի ռուսաստանցի ընկերը, ի վերջո, Հայաստան եկա՞վ, թե՞ ոչ։
     Կա նաև երկրորդ հարցը՝ այդ ռուսաստանցի ընկե՞րն է Հովիկի համար «բարեխոսել» Նիկոլի մոտ՝ նրան ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկելու։ Հարցի պատասխանը կարևոր է, որ պարզ դառնա, թե Ռուսաստանն ի՞նչ մասնակցություն ունի ՔՊ-ի նախընտրական ցուցակի կազմման տխրահռչակ գործում։
     Բայց ամենակարևորը 3-րդ հարցն է՝ Աղազարյանի ՄԱՍԿ-ի ֆինանսավորումը այդ ռուսաստանցի ընկե՞րն է ապահովելու, թե՞ ոչ։
     Հասկանանք վերջապես, թե հաջորդ ԱԺ ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխման մեջ ՌԴ մասնաբաժինը որքա՞ն է կազմելու»։

5674 | 0
Facebook