Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իրեն «հոգնեցրել է» Վլադիմիր Զելենսկու պահվածքը։
Մեկնաբանելով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հետ կապված իրավիճակը՝ Ֆիցոն այն անվանել է «ավելի վտանգավոր, քան թվում է»։
«Երբեմն ես հոգնում եմ նրա պահվածքից։ Նա վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով»,- ասաց Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետի խոսքով՝ «ժամանակն է վերջ դնել սրան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելում աշխատանքային խումբ է ստեղծվելու՝ եվրոպական երկրներ գազի մատակարարման խնդիրը լուծելու համար։ Ուկրաինան այս խմբում չի լինի.