Մոսկվայի մարզի Յախրոմա քաղաքի հոգեբուժարանի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը կազմել է մոտ հազար քմ։
Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայրում աշխատում են ավելի քան 40 հրշեջներ և 11: Չորս մարդու հաջողվել է փրկել:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պահին շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան, հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։