Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երկու գնացքներ են բախվել, արդյունքում տուժել է առնվազն 30 մարդ։ 5 վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային գծերի միացման սխալի պատճառով, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։