Օլաֆ Շոլցը պաշտոնապես հաստատվել է` որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD), գրում է Bild-ը։
SPD համագումարը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 11-ին՝ դաշնային ընտրություններից վեց շաբաթ առաջ։ Քաղաքական գործչի նախընտրական ելույթը տևել է 51 րոպե, և 600 պատվիրակներ նրան դիմավորել են 6,5 րոպե բուռն ծափահարություններով, հայտնում է Welt-ը։
«Ընտրությունները հիմնարար որոշում կլինեն Գերմանիայի հետագա ուղու համար, երբ երկիրը խաչմերուկում է,- ասել է Շոլցը,- եթե փետրվարի 23-ին Գերմանիայում սխալ շրջադարձ կատարենք, հաջորդ առավոտ արթնանալու ենք այլ երկրում։ Դա չպետք է տեղի ունենա»,- զգուշացրել է կանցլերը:
Ներկայիս կանցլերը նաև տագնապալի է անվանել Ուկրաինայի ռազմական հակամարտությունը, Ավստրիայում և մի շարք այլ երկրներում աջ պոպուլիստների աճը և հայտարարել, որ Միացյալ Նահանգներում ուժերը «միտումնավոր աշխատում են Արևմուտքում մեր ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար»: