Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Երևանում ժամերով չաշխատող տրանսպորտը և դրա թանկացման ազդեցությունը հասարակության վրա». Սարգիս Տեր-Եսայան

17:30, շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.
«Երևանում ժամերով չաշխատող տրանսպորտը և դրա թանկացման ազդեցությունը հասարակության վրա». Սարգիս Տեր-Եսայան

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին տարիներին Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը դարձել է սոցիալական ծանր բեռ և դժգոհության հիմնական պատճառ քաղաքաբնակների շրջանում։ Չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտը համարվում է ցանկացած քաղաքի սոցիալական կյանքի կենսական մասնիկ, Երևանի բնակիչները բախվում են մի շարք մարտահրավերների, որոնցից ամենասուրն այսօր կապված է ծառայության թանկացման և որակի հետ։
     Երևանի հասարակական տրանսպորտը հաճախ չի համապատասխանում ժամանակակից քաղաքի պահանջներին։ Օրինակ, քաղաքի տարբեր թաղամասերում մարդիկ ստիպված են ժամերով սպասել ավտոբուսներին, որոնք չեն գալիս ըստ ժամանակացույցի։ Առավոտյան ժամերին և երեկոյան ժամերին՝ երթևեկության բեռնվածության պայմաններում, շատ բնակիչներ պարզապես չեն կարողանում օգտվել տրանսպորտից։
     Սա հատկապես ծանր է քաղաքային ծայրամասերում ապրողների համար, որոնց համար տրանսպորտն աշխատանքային օրվա անփոխարինելի մասն է։ Տրանսպորտի անկազմակերպ վիճակը ստիպում է մարդկանց ընտրել այլընտրանքային տարբերակներ՝ տաքսի կամ սեփական մեքենա, ինչը հաճախ չափազանց թանկ է նրանց համար։
     Երևանի տրանսպորտային համակարգը երկար տարիներ գտնվում է բարեփոխումների խոստումներով պայմանավորված վիճակում։ Տրանսպորտային միջոցների մեծ մասը հին են, անվտանգության չափանիշներին չեն համապատասխանում, իսկ հարմարավետության մակարդակը գրեթե բացակայում է։ Այս ամենի ֆոնին բարձրացվել է ուղեվարձը՝ մոտ 3 անգամ, ինչը չի համընկնում ծառայության որակի հետ։
     Հիմնական խնդիրը մնում է այն, որ այս թանկացումը չի ուղեկցվում ծառայության կազմակերպվածության և հարմարավետության բարելավմամբ։ Մարդիկ վճարում են ավելի շատ, բայց ստանում են նույն ցածրորակ ծառայությունը։
     Տրանսպորտի գնի կտրուկ աճը սոցիալական խնդիրներ է առաջացնում հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքում մեծ մասն աշխատում է միջինից ցածր աշխատավարձով, ապա տրանսպորտի ծախսերի ավելացումը կարող է հանգեցնել ընտանիքի բյուջեի լուրջ լարվածության։ Այս թանկացումը խաթարում է սոցիալական հավասարությունը՝ տրանսպորտը դարձնելով ոչ բոլորի համար մատչելի։
     Անհրաժեշտ է տրանսպորտային համակարգի բարեփոխում`
     ստեղծել հստակ գրաֆիկով աշխատող համակարգ, որը կարող է բավարարել քաղաքի բնակչության պահանջները և ներմուծել
     նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են ապահովել ուղևորահոսքի կառավարում և երթևեկության ժամանակացույցի հստակ պահպանում։
     Շատ կարևոր է գների վերահսկումը.
     հասարակական տրանսպորտը պետք է մնա մատչելի։ Ուղեվարձի բարձրացումը պետք է բացառել։
     #դեմ_եմ_տրանսպորտի_թանկացմանը»:

2070 | 0
Facebook