«Փարաքար խոշորացված համայնքում մեկնարկում են նախնական ընտրությունները»․ Արթուր Հովհաննիսյան
11:12, շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.
«Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ «Ինչպես վարչապետն էր հայտարարել՝ Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, այստեղ ևս նախնական ընտրություններով հաղթած թեկնածուն կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,- նշել է նա։