Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են»․ Տիգրան Աբրահամյան

10:00, շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.
«Կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է:
     Սա ծանր փորձություն է ոչ միայն Միացյալ Նահանգներում ապրող հայերի համար, այլ առհասարակ մի երկրի, որտեղ հայերը մշտապես կոնֆորտ ապրելու և մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեն:
     Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլ հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել:
     Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են:
     Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց:
     Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին»։

2257 | 0
Facebook