Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ.

Հարցազրույցներ

«Իմ ցուցակի բոլոր թշնամիներն սկսել են իրենց ընտանիքի անդամների ու սիրուհիների համար վիզաներ ստանալ». Վարդան Ղուկասյան

23:24, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«Իմ ցուցակի բոլոր թշնամիներն սկսել են իրենց ընտանիքի անդամների ու սիրուհիների համար վիզաներ ստանալ». Վարդան Ղուկասյան

«Մեդիահաբ»-ի լրագրողի հետ զրույցում հավաստիացնելով, որ 2026-ին ԴՕԿ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, հիմնադիր Վարդան Ղուկասյանը շարունակեց. «Ես տեղեկատվություն եմ ստանում, որ բոլոր իմ թշնամիները, բոլոր այն մարդիկ, որոնք կան իմ ցուցակում, որ պետք է դատվեն, կալանավորվեն, արդեն մի տասը օր է՝ սկսել են իրենց ընտանիքի անդամների ու իրենց սիրուհիների համար վիզաներ ստանալ։ Արդեն հասկանալի է՝ ինչ է։ Այսինքն՝ պատրաստվում են մասսայական էմիգրացիայի․․․ Պրոցեսն սկսվել է արդեն․․․ Փախչում են ինձնից։ Երբ որ սկսվի իմ քարոզարշավը, կտեսնեք՝ Վովայի, Արշակի, Սիսիի, քաղաքապետարանի Շավոյի ընտանիքները դուրս են գալու երկրից․․․ Բայց եթե իրենց թվում է` փախնելով պրծնելու են, սխալվում են»։

20018 | 0
Facebook