Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել իր բնորոշմամբ` ոստիկանության ապաշնորհության և աղաղակող ապօրինության մասին: «Նույն մարդկանց արդեն 4-րդ անգամ նույն ապօրինի զենքի կասկածի սցենարով ձերբակալում են: Իրականում ՆԳՆ ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնի: Ես գիտեի, որ ձերբակալելու էին այն մարդկանց, որոնց այսօր հենց ձերբակալեցին: Եվ ես անակնկալի բերեցի ոստիկանությանը` լինելով այդ մեքենայում: Ոստիկանության համար սա այնքան անակնկալ էր, որ երբ ասացի` ինչ հիմքով եք ինձ ձերբակալում, ասացին` ապօրինի զենք կրելու: Նստեցրին մեքենան ու ինձ տարան միչև Ոստիկանության բաժին: Ճանապարհին, երբ որ ես գրառումս արեցի, զանգ ստացավ օպերացիան իրականացնողն ու ինձ դռան մոտից ազատեցին: Ամբողջ ժամանակահատվածում ես եղել եմ փաստացի ձերբակալվածի կարգավիճակում»,- մանրամասներ է ներկայացրել նա:
Առավել մանրամասն` տեսանյութում: