Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը Իլհամ Ալիևին համեմատել է Պուտինի հետ:
«Ալիևը գրեթե նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Պուտինը։ Պուտինն Ուկրաինային մեղադրել է նացիստական քաղաքականության մեջ և ասել, որ իր «ռազմական գործողությունն» ուղղված է երկրի «ապազգայնացմանը»։ Նա նաև մեղադրել է Արևմուտքին՝ զենքի մատակարարմամբ խաղաղությանը խոչընդոտելու մեջ։
Ալիևը Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և Հայաստան զենք արտահանող արևմտյան երկրներին մեղադրում է խաղաղության սպառնալիք հանդիսանալու մեջ։ Նա ասում է, որ եթե Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչները չհրաժարվեն «ֆաշիզմից», ապա նա այլ ելք չի ունենա, քան միջամտելը և «այն արմատախիլ անելը»։
Մենք գիտենք, թե ինչի հանգեցրեց այս հռետորաբանությունը Պուտինի կողմից. և ինչպես Ուկրաինայի դեպքում՝ այս դեպքում էլ արևմտյան զենքի արտահանումը ոչ թե խնդիր է, այլ՝ լուծում»,- նշել է Հելսբորնը՝ X-ի իր էջում։