Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հակաբակտերային դեղերը ցուցված չեն սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար»․ ԱՆ

16:42, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«Հակաբակտերային դեղերը ցուցված չեն սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար»․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․ «Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:
     Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։
     Կարևոր է`

  • ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
  • ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
  • մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար»։

1028 | 0
Facebook