Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան

16:18, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. ««Կտրուկ շարժումները» արտաքին քաղաքականության մեջ սովորաբար հանգեցնում են լուրջ խնդիրների և դրա պտուղները քաղում է ոչ միայն հասարակ ժողովուրդը այլ նաև բիզնեսը
     Փաշինյանի եվրոինտեգրման քաղաքականությունը կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս մղմանը, ինչը իր հերթին կբերի գազի, լույսի գների կտրուկ թանկացմանը, արտահանման ծավալների գրեթե զրոյացմանը: Ու դա այն դեպքում, երբ ինչպես անվտանգության հարցում, այնպես էլ տնտեսական հարցում մենք դեռ չունենք ռեալ այլընտրանք:
     Հետևաբար հայ ժողովուրդը պետք է լուրջ որոշում կայացնի և ինչպես սիրում է ասել մեր հասարակության մեծ մասը որոշի ընտրում է «նաղդը թե նիսյան»

Աղբյուրը` Վահան Բաբայան
2001 | 2
Facebook