Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Անշնորհակալ երախտամոռը»․ Էդգար Ղազարյան

16:00, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«Անշնորհակալ երախտամոռը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար ՂԱզարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անշնորհակալ, երախտամոռ սրիկան։
     Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ, մասնակցել բազմաթիվ ընտրությունների, սակայն առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդած «Հայ Ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ Մինչ այդ, 2008 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյան նախընտրական շտաբի անդամ։ Աներկբա է, որ քաղաքական գործունեության մեջ նրա հաջողությունները պայմանավորված են բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի հանգամանքով, նրա կողմից կայացված որոշումներով։
     Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահն է, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահը, ով ստորագրել է նաև ՀՀ հիմնադրման փաստաթուղթը` Անկախության հռչակագիրը։
     Այս տարի լրացավ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան հոբելյանական 80-ամյակը։ Այդ կապակցությամբ որեւէ հոբելյանական միջոցառում չի կազմակերպվել, Նիկոլ Փաշինյանի կողմից անգամ շնորհավորական խոսք չի հնչեցվել։
     Լևոն Տեր-Պետրոսյանի հոբելյանի կապակցությամբ միակ հրապարակային խոսքը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նրան ֆաշիստ անվանելով ու մնալով անարձագանք ու անպատասխան։
     Անշնորհակալ ու երախտամոռ այդօրինակ սրիկա կարող են լինել միայն բացառիկ անվաստակ դավաճանները, ովքեր հայրենիքը դավաճանելով դավաճանում են նաև ընկերներին ու բարեկամներին»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
4414 | 1
Facebook