ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ։
«Պուտինի և Թրամփի միջև շփումներ կազմակերպելու ջանքերը կսկսվեն, երբ Թրամփը պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը»:
Նրա խոսքով՝ Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփի հետ, դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի քաղաքական կամքը։