Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Բաքուն բողոքել է Մոսկվային՝ Ալիևին վիրավորելու համար

15:12, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
Բաքուն բողոքել է Մոսկվային՝ Ալիևին վիրավորելու համար

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Այս մասին դիվանագիտական առաքելությունը հայտնել է ադրբեջանական Minval հրատարակությանը։

Սկանդալը ծագել է Կարասևի հրապարակումից հետո, որը սկսվում էր «և *****-ի մասին (ԼԳԲՏ շարժման ներկայացուցիչ)» բառերով։ Քաղաքական գործիչը Ալիևին նաև «օբիժեննիկ» էր անվանել։ Հետագայում նա փորձել է բացատրել, որ նկատի ուներ իսպաներեն pedir բառը, որը նշանակում է «խնդրել/պահանջել»: Ինչպես նշել է Կարասևը, այս բառն օգտագործվում է չափազանց շատ պահանջող մարդկանց նկարագրելու համար։ Նրա կարծիքով՝ Ալիևը ռուսական կողմի հետ մեղադրական տոնով խոսելու իրավունք չունի։

Հասարակական գործիչն այդպես է արձագանքել Ակտաուի մոտ Embraer 190 ինքնաթիռի կործանման մասին Ալիևի խոսքերին։

10198 | 0
Facebook