Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու Երևանի առաջարկներին, հայտարարել է, որ տարածաշրջանում բացվել է կայուն խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորությունների պատուհան։
«Հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալումով։ Մենք կարևորում ենք վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք նշում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում խաղաղության օգտին և նպաստում է այս գործընթացում դրական առաջընթացին", ասել է Ֆիդանը։
Նախարարը հավելել է, որ Անկարան շարունակում է նպաստել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։