Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Լոս Անջելեսում հրկիզումների կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել

13:18, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
Լոս Անջելեսում հրկիզումների կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել

Լոս Անջելեսի ոստիկանական դեպարտամենտը հաստատել է, որ «Քենեթ» հրդեհի գործն այժմ հետաքննվում է որպես հրկիզման գործ, իսկ մեկ մարդ արդեն կալանավորվել է, գրում են ամերիկյան աղբյուրները:

Հաղորդվում է, որ կասկածյալին ձերբակալելու հարցում օգնել են տեղի բնակիչները: Լոս Անջելեսի շրջանային դատախազ Նաթան Հոխմանի խոսքով՝ կասկածյալին մեղավոր ճանաչելու դեպքում նրան ցմահ ազատազրկման դատավճիռ կարող է սպառնալ:

Նախօրեին Բայդենը Քալիֆոռնիայում հունվարի 7-ից բռնկված հրդեհները հայտարարել է որպես Լոս Անջելեսի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը:

3935 | 0
Facebook