Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«ԵՄ մտնելու պրոցեսը մեկ նպատակ ունի` Հայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս»․ Անի Սամսոնյան

12:18, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«ԵՄ մտնելու պրոցեսը մեկ նպատակ ունի` Հայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունները հասկանում են և գիտեն, որ Եվրոպական Միությունում մեզ չեն սպասում և մենք ԵՄ անդամ չենք դառնալու:
     ԵՄ մտնելու այս ամբողջ պրոցեսը` պրոպագանդայով, հանրաքվեով, նախագծով և այլ ձեռնարկումներով միայն մեկ նպատակ ունի` Հայաստանում ստեղծել ուկրաինացման քաոս, որպեսզի թուրք-ադրբեջանական սպառնալիքով պայմանավորված հնարավոր բոլոր տարածքային կորուստների համար ևս գտնվեն մեղավորներ և ժողովուրդը համընդհանուր քաոսի մեջ չհասկանա, թե ինչ տեղի ունեցավ:
     Հետո եվրոպական փորձանքագետները, որոնք ոչ դիվանագիտության հետ կապ ունեն, ոչ էլ ռազմական գործի, լուրջ դեմքով հարցազրույցներ կտան ու կասեն` տեսաք մենք ուզում էինք դառնալ քաղաքակրթության մասնիկ, ինքնիշխան և հպարտ, իսկ Պուտինը զանգեց Ալիևին ու ասեց` «գնա հարձակվի դրանց վրա, ուզում են Եվրոպա գնան»»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
1329 | 1
Facebook