Իրանի Իսլամական Հանրապետության օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Դավուդ Շեյխիանը, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրում մշակված հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի փորձարկման և հետագա գործարկման նախապատրաստման մասին:
Նրա խոսքով՝ այս իրադարձությունն էապես կփոխի տարածաշրջանում ռազմաքաղաքական պատկերը՝ ագրեսիվ պետությունների սպառնալիքները դիմագրավելու առումով։
Շեյխիանը նշել է, որ օդում դժվար նկատելի կործանիչների հայտնաբերումը, ինչպիսիք են F-35-ը և F-22-ը, բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, հակաօդային պաշտպանության ոլորտում առաջընթացի շնորհիվ Իրանը պատրաստ է արդյունավետորեն հակազդելու այս բարձր տեխնոլոգիական օդային թիրախներին: