Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հայաստանի ռուսամետ ուժերը գալիք ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու»․ Թաթուլ Հակոբյան

10:36, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«Հայաստանի ռուսամետ ուժերը գալիք ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ռուսամետ ուժերը (սա պայմանական անուն է, որովհետև Հայաստանի բոլոր ուժերը հայաստանյան են և հայկական, նույնը վերաբերում է արևմտամետ ձևակերպմանը) գալիք խորհրդարանական ընտրություններում երկու լրջագույն խնդրի են բախվելու.
     ա/ նրանք ոչ միայն չեն կարողանում միավորվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, այլ միմյանց հանդեպ ունեն ընդգծված և հրապարակային հակակրանք, որից միայն և միայն շահելու է Փաշինյանը:
     բ/ Հայաստանի հանրությունը, անգամ ամենառուսամետ շրջաններն ու գյուղական բնակավայրերը, 2022 թվականի սեպտեմբերյան ներխուժումներից և 2023-ի սեպտեմբերյան արհավիրքից հետո ամբողջովին երես են թեքել Ռուսաստանից: Այսօր Հայաստանում, նկատի ունեմ ոչ քաղաքական և պետական շրջանակներում, Ռուսաստանից հիասթափությունն ու զայրույթը ավելի խորն է, քան էր 1920 թվականի բոլշևիկ-քեմալական դավադրության օրերին և բոլոր այն ժամանակներում, երբ ցարական՝ Ռոմանովների ռուսական կառավարությունը վարում էր հայատյաց քաղաքականություն:
     Կարծում եմ՝ Ռուսաստանի գործոնը, ինչ անունով էլ շրջանառվի, միայն քվեներ է տանելու պայմանական ռուսամետ ուժերից»:

2166 | 1
Facebook