Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին

09:54, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, և որ երկու կողմերը պատրաստվում են նման հանդիպման։
     «Նա (Պուտինը) ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդայի իր նստավայրում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ուղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահն ասել էր, որ պատրաստ է խոսել ու հանդիպել Թրամփի հետ՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, երկու նախագահները խոսելու բան կունենան։
     Թրամփն ինքը ավելի վաղ հայտարարել էր, որ տեղյակ է բանակցությունների հարցում Պուտինի պատրաստակամության մասին, սակայն նման շփումները հնարավոր է համարում միայն Սպիտակ տուն նրա պաշտոնական վերադարձից հետո։

3446 | 1
Facebook