Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի հյուսիսային ափին գտնվող Ուբատուբա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս բիզնես-ջեթը վթարի է ենթարկվել, հայտնում է G1-ը։
Ինքնաթիռը մեծ արագությամբ դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Օդաչուն մահացել է։ Ինքնաթիռում չորս ուղևոր է եղել՝ զույգ և երկու երեխա, նրանց հաջողվել է փրկել։
Ըստ Սան Պաուլոյի Հասարակական անվտանգության վարչության տվյալների՝ երեք մարդ, ովքեր միջադեպի պահին եղել են լողափում, վնասվածքներ են ստացել։