Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Թերթերի տեսություն

Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»

09:00, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնել էինք, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննունդը:

Խնջույքին ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՔՊ խմբակցության պատգամավորները:
     «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը շատ ճոխ ու թեժ է անցել, ՔՊ-ականները մինչև ուշ գիշեր քեֆ են արել:

Միայն Նիկոլ Փաշինյանն է պասիվ եղել՝ հավանաբար աչքի չընկնելու համար, ու շուտ է լքել թիմակիցներին:

Տեղեկացանք նաե, որ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները՝ Արփինե Դավոյանը եւ Լուսինե Բադալյանը, չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին:

Այն, որ Սիմոնյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում, գաղտնիք չէ:

Կարկառուն երկու ՔՊ-ականներն իրար ատում են ու դա չեն էլ թաքցնում՝ հաճախ հրապարակավ խայթելով միմյանց:
     Փաստորեն, նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ լարվածությունն անձնական դաշտ է տեղափոխվել: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, անունը տալու փոխարեն ասում է՝ «Մածիկ-մուծիկ»:

Այդպես է գրանցված Սիմոնյանի կինը սոցցանցերում»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

3554 | 1
Facebook