Այսօր՝ հունվարի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ մետրոյից դեպի դեպո տանող գծերի հարևանությամբ գտնվող տարածքում, ծառից կախված տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու մետրոպոլիտենի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մահացածի ինքնությունը պարզվում է։