Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ»․ Էդուարդ Աբրահամյան

01:12, ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
«Բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ»․ Էդուարդ Աբրահամյան

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էթիկ և բարոյական չէ համադրել Արևմտյան Հայաստանի կոնցեպտը «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի հետ։ Առաջինը՝ պատմա-աշխարհագրական հասկացություն է․ 1915-23թթ․ Հայոց Ցեղասպանության հայրենազրկման առանձնահատկությունը շեշտող ժողովրդի պատմական հիշողության կոնստրուկտ։
     Երկրորդը՝ ռազմավարական մտքի պրոդուկտ: Այն պետական քաղաքականություն է և ժամանակակից հիբրիդային պատերազմում կիրառելի գործիք՝ կազմաքանդելու օպոնենտ պետության ներքին էկոհամակարգը։
     Արևմտյան Հայաստան կոնցեպտը ռազմավարական մտքի պրոդուկտ չէ, այն երբեք պետական քաղաքականություն չի եղել և երբեք քաղաքական առումով չի գործիքայնացվել՝ ի տարբերություն երկրորդի, որը ստեղծված է հենց որպես պատերազմ վարելու ոչ ռազմական գործիք, ռազմական նպատակներին ոչ ռազմական ճանապարհով հասնելու միջոց։
     Երկու կոնցեպտների համադրումը միտումնավոր արժևորում և վավերական է դարձնում երկրորդը և արժեզրկում առաջինը՝ որպես ինքնատիպ կոլեկտիվ պատմական հիշողության, տեսակի ինքնապահպանման հանար էմոցիոնալ, մշակութային, ինքնության կարևոր ատրիբուտ»։

1152 | 0
Facebook