Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«2018-20թթ-ին Նիկոլի և իր տխրահռչակ կառավարության համար ծովը ծնկներից էր»․ Արտակ Զաքարյան

23:12, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«2018-20թթ-ին Նիկոլի և իր տխրահռչակ կառավարության համար ծովը ծնկներից էր»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին:
     Իսկ ով է մեղավոր, որ 2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատում՝ Տավուշի դիրքային երկրօրյա մարտերի մասնակիցներին 16 հատ «Մարտական խաչ» 1-ին աստիճան, 55 հատ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշաններ ու Ազգային հերոսի կոչում բաժանած Նիկոլ զորավարն այսօր խեղճացած ու կուչ եկած արդարանում է օկուպանտ Ադրբեջանի առաջ:

«Արցախը Հայաստան է և վե՛րջ» կոչով, Աղդամը հայրենիք համարող և սեփական կետից ուղիղ դեպի 44 օրյա պատերազմ, այնտեղից էլ դեպի ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա և Արցախի էթնիկ զտում քայլած առյուծասիրտ Նիկոլ Փաշինյանը խեղճացել է: Իրեն չի սազում: Առաջվա քաջ խրոխտ, պոպուլիստ ու զանգվածների սրտեր գերող Նիկոլը չկա:
     Միգուցե հեշտ էր Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը:
     2018-20թթ-ին Նիկոլի և իր տխրահռչակ կառավարության համար ծովը ծնկներից էր: Ում ուզում դատում, պախարակում, սևացնում էին, երկրից դուրս և ներսում ինչ ուզում ասում ու անում էին՝ առանց հետևանքների մասին մտածելու:
     Իսկ այսօր վախեցած բացատրում է, որ Գորիսը, Կապանը, Ներքին Հանդն ու Նռնաձորը Արևելյան Հայաստան են, իսկ Արմավիրը, Թալինն ու Մարալիկը՝ Արևմտյան Հայաստան, անգամ վստահ չլինելով վերջիններիս վաղվա օրվա նկատմամբ:
     Շուրջ 7 տարի և աղետալի ձախողումների մի ամբողջ շղթա՝ տարածքային ու մարդկային կորուստներից, արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից, պաշտպանունակությունից մինչև գյուղատնտեսություն ու ՏԻՄ-եր:
     Պետական ահռելի պարտքն էլ վերադիր:
     Չէ, ինչպես Օստապ Բենդերը կասեր՝ «քեզանից կոմս Մոնտե-Քրիստո դուրս չեկա՛վ»...
     Մնում է, որ ԿԳՄՍ-ն մի շրջաբերական իջեցնի, որ Արմավիրի, Թալինի ու Մարալիկի դպրոցներում վաղվանից հանկարծ արևելահայերենից չանցնեն արևմտահայերենի»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
1085 | 0
Facebook