«Սա մակերեսային գիտելիքներ ունեցող մարդկանց իշխանություն է, չունեն կրթական ցենզ»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կրթությունը դիտարկում է որպես մի ոլորտ, որը պետք է իզոլացնել, բուհական բոլոր հաստատությունները տեղափոխել և փակել ակադեմիական քաղաքում։ «Եթե ստեղծեր ակադեմիական քաղաք, բայց արգելք չդրվեր այլ տեղերում համալսարանների գործունեությանը, նորմալ կհամարեինք։ Բայց երբ կարանտին է հայտարարում կրթության նկատմամբ, այսինքն՝ արգելում է այլ տեղերում բուհերի գործունեությունը, դա նշանակում է, որ կրթությանն այնպես է վերաբերվում, ինչպես կազինոներին»։