Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան». ԱԳՆ

20:18, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան». ԱԳՆ

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրուցում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:

Հունվարի 8-ին ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական բնույթի հարցերով։

Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

1375 | 0
Facebook