Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, X-ի իր էջում գրել է․ «Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարո՛ն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործերն ավելի բարձր խոսեն, քան խոսքերը։ Ձեր «խաղաղասեր պատմությունն» անտեսում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ամենակարևոր բաղադրիչը՝ հարգանքը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
Եթե Հայաստանն իրոք շահագրգռված է հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք հրաժարվում տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելու գործընթաց սկսելուց, որը ձեր սահմանադրության և օրենսդրության շրջանակներում անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»»։