Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:30, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
     Վարչապետը շնորհավորել է Գրոնոյին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ և հիշեցրել, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում իր կողմից ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:
     Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:
     Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության գործուն քայլերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

908 | 0
Facebook