Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում ցնցող աշխարհաքաղաքական և աշխարհագրական նորություններ հայտնաբերեցի։ Պարզվում է՝ «Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է…»։ Wikipedia-ի «Արևմտյան Հայաստան» անգլալեզու հոդվածին կցված քարտեզում չկա ո՜չ Արմավիր, ո՜չ Մարալիկ, ո՜չ Թալին։ Փոխարենը կա Վանը, Կարինը, Տրաբզոնը… Եւ դա վավերացված է ԱՄՆ նախագահի պետական կնիքով և, ի դեպ, ԱՄՆ այդպես էլ առ այսօր չի ճանաչել Լոզանի պայմանագիրը, որով սահմանագծած է ժամանակակից Թուրքիան։ Քավ լիցի, ես չեմ առաջարկում տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, ես պարզապես հորդորում եմ ՀՀ վարչապետին չանել հայտարարություններ, որոնք խարխլում են մեր երկրի միջազգային դիրքերը, աղավաղում են պատմությունը և վիրավորում են ազգային արժանապատվությունը»։