Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում»․ Տիգրան Քոչարյան

15:24, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ զարմացնում են մարդիկ, հատկապես ընդդիմադիր դաշտից, ով մոռանում ա, որ հենց ԼՏՊ-ն եղել ա համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում:
     ԼՏՊ-ի մի եղբայրը՝ Թելմանը կոպեկներով սեփականաշնորհել էր խոշոր արդյունաբերական գործարանները՝ ԽՍՀՄ գիգանտ Հրազդանմաշի գլխավորությամբ:
     Մյուս եղբայրը ՝ Պետրոսը ԼՏՊ-ի կառավարման տարիներին թաթախված էր այդ տարիներ համարյա բոլոր շինարարական տենդեռների մեջ:
     Էնքան էին հաբրգել, որ օրինակ, Պետրոսի որդին, միջակ ֆուտբոլիստ, չգիտես ինչու հանդես էր գալիս ՀՀ ֆուտբոլի հավաքականում:
     Մոտ ընկերը՝ Պողպատյանը մի խայտառակ գործարք արեց Արմենթելի հետ կապված, պետության վնաս տալով տասնյակ միլիոնավոր դոլարներ
     Բոլոր ներկայիս օլիգարխները, բացառությամբ մեկ-երկուսի բուծվել են ԼՏՊ-ի հովանու տակ:
     Հայաստանի բդեշխացման համակարգի հիմնադրումը:
     ԼՏՊ-ի նախարարները կարող էին թույլ տալ մեքսիկական սերիալի դերասանուհուն բյուջեի փողերով բերել Հայաստան՝ անձնական կայֆերի համար:
     Հայաստանի առաջին կեղծված ընտրությունները 95-96, և այդ պրոցեսե ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի տեռորը, ԼՏՊ-ի ախռանի պետ գեներալ Բուդոյի բեսպրեդելը:
     Ժողովրդի վրա կրակելը:
     Մարդասպան բանդաների հովանավորումը:Լ
     Կուսակցություն փակելը, լրատվամիջոցներ փակելը, քաղաքական տեռոր ընդդիմադիրները հանդեպ, ընդդիմադիր պատգամավորներին ծեծ հենց պառլամենտում:
     Սա զուտ որպես կոռուպցիա ու բռնապետության հիմնադիր Տեր-Պետրոսյանի մասին:
     Ու այն ընդդիմադիրները, որոնք տարբեր խոսում են ժողովրդավարությունից, բայց մեծարում են ԼՏՊ-ին դուք առնվազն ազնիվ չեք ձեր լսարանի հանդեպ:
     Կամ խաչը ձեր վրայից հանեք, կամ տռուսիկ հագեք:
     Հ.Գ. Պատերազմում մենք հաղթել ենք իր կամքին հակառակ, ինչը ինքը հետևողականորեն ապացուցեց ՝1998-ին, 20008-ին, և վերջին անգամ 2018-ին՝ իր քաղաքական ձագին իշխանության բերելով ՝ Անդոներով, Ջհանգիրյաններով, Սուքիասյանններով ու Բադալյաններով շրջապատված»:

2196 | 0
Facebook