Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Նախագահի գործառույթները կշարունակեմ իրականացնել նոր գրասենյակում»․ Զուրաբիշվիլի

15:07, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Նախագահի գործառույթները կշարունակեմ իրականացնել նոր գրասենյակում»․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում ներկայացրել է իր նոր գրասենյակը և հայտարարել, որ կշարունակի «նախագահի գործառույթներն» իրականացնել այնտեղ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ այսօր ձեզ ընդունել այս նոր գրասենյակում, որը Օրբելիանի պալատի (նախագահի նստավայրի) շարունակությունն է»,- ասել է նա։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է։ Նրա համոզմամբ՝ նոր ընտրություների անցկացումն անհրաժեշտություն է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Զուրաբիշվիլին որոշում է կայացրել լքել Վրաստանի նախագահական նսավայրը՝ Օրբելիանի պալատը՝ հայտարարելով, որ տանում է իր հետ լեգիտիմությունը։

1938 | 0
Facebook