Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Անդրադարձել ենք Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին»․ Արմեն Գրիգորյան

13:42, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Անդրադարձել ենք Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին»․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 9-ին ընդունել եմ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:
     Ողջունել եմ գործընկերոջս այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա. Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:
     Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:
     Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ քննարկել ենք արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները: Անդրադարձ ենք կատարել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր ենք փոխանակել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ»:

939 | 1
Facebook