Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

Ողբերգական ավտովթար՝ մերկասառույցի պատճառով

12:54, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
Ողբերգական ավտովթար՝ մերկասառույցի պատճառով

Հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
     Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մահացածի ինքնութունը:

12493 | 0
Facebook