Իրանի Իսլամական Հանրապետության բանակը նոր ռազմավարական անօդաչու սարքերի զանգվածային խմբաքանակ կստանա: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Առաջիկա օրերին Իրանի բանակը կհամալրվի ընդհանուր առմամբ 1000 ռազմավարական ԱԹՍ-ներով:
Նշվում է, որ անօդաչու սարքերը նախագծվել և արտադրվել են բանակի և Իրանի պաշտպանության նախարարության կողմից:
Գործակալությունը նշում է նաև վերջերս ձեռք բերված նոր «Արաշ» անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք մեծ ճշգրտությամբ կարող են հեռահար գործողություններ իրականացնել։