Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Երբեք ՀՀ-ում թոշակն այդքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում»․ Նիկոլ Փաշինյան

12:12, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Երբեք ՀՀ-ում թոշակն այդքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում»․ Նիկոլ Փաշինյան

«Երբեք հինգ տարում ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականին նվազագույն թոշակն ավելի բարձր է եղել, քան նվազագույն պարենային զամբյուղը։ Ասում են՝ դե հա, բարձրացրել եք, բայց 36.000 դրամ չի՞։ Բա մենք մեղավո՞ր ենք, որ կրկնապատկել ենք՝ 36.000 դրամ է դարձել։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»,- ասաց Փաշինյանը՝ կարևորելով նաև հետվճարի համակարգի ներդրումը:

Նշենք, որ անկանխիկ եղանակով թոշակառուներին տրամադրվող հետվճարի ժամկետները 1 տարով երկարացվեցին, կառավարության նիստում այս մասին հայտնեց սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները և նպաստառուները ստանում են 12 տոկոսի հետվճար (առավելագույնը՝ 6000 դրամ)։


    
    

«Երբեք ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան վերջին հինգ տարում»․ Նիկոլ Փաշինյան
1969 | 1
Facebook