Լոս Անջելեսում աղետի գոտու տարածքը գերազանցել է 10 հազար հեկտարը և շարունակում է աճել։ Հինգ մարդ է զոհվել, նախնական տվյալներով՝ ավերել է ավելի քան 1000 շինություն։
Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը հրահանգել է տարհանել Հոլիվուդի մերձակա շրջանների ավելի քան 100 հազար բնակիչների։
Հրդեհի վնասը կարող է գերազանցել 50 միլիարդ դոլարը։
Նախագահ Բայդենը որոշել է չեղարկել իր այցը Իտալիա, որպեսզի առաջիկա օրերին կենտրոնանա աղետի դեմ համապարփակ միջոցառումների վրա: