Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Հիմնական խնդիրներից մեկը նաև նահանգային իշխանությունների ոչ ադեկվատ կանխարգելումն է եղել»․ Վիկտոր Մնացականյան

10:36, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Հիմնական խնդիրներից մեկը նաև նահանգային իշխանությունների ոչ ադեկվատ կանխարգելումն է եղել»․ Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գարոռւմը․ «Պարզվում է (նախնական), որ հիմնական խնդիրներից մեկը նաև նահանգային իշխանությունների ոչ ադեկվատ կանխարգելումն է եղել (ժամանակին տարբեր մոտակա գետերից ջուրը դեպի քաղաք բերելը) ու նաև քաղաքայի կոմունալ ծառայությունների և հրշեջների սխալ հաշվարկները հիդրանտների և պոմպերի հետ կապված։
     Պետք է ուշադիր հետևել զարգացումներին, ապա հետաքննությանը և դասեր քաղել։
     Իմ հարազատ ու հզոր քաղաք պինդ կաց»։
     Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Քալիֆորնիայում հրդեհներն արդեն իսկ մոխրացրել են ավելի քան 1180 հեկտար տարածք, տարհանվել է ավելի քան 30 հազար բնակիչ:

Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։

Հրդեհները բռնկվել էին, երբ սեզոնային՝ Սանտա Անա քամիները հայտնվել էին նահանգում։ Քամիները նպաստել են հրդեհների տարածմանը, և չի բացառվում, որ քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 160 կիլոմտերի:
     «Սա շատ, շատ մտահոգիչ է։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, միայն սկիզբն է, քանի որ եղանակային պայմանները շատ ավելի վատանալու են»,- ասել է օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Դենիել Սուեյնը:

1854 | 0
Facebook