Իսրայելական ինքնաթիռը թիրախավորել է Սիրիայի հարավային Սուվեյդա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի բազան, հայտնում է CGTN-ն X սոցիալական ցանցում:
Հարձակման ենթարկված Խալխալի ռազմական օդանավակայանի շրջակայքում ուժեղ հրդեհ է, լսվում են պայթյունների ձայներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Հիշեցնենք, որ Իսրայելը Սիրիայում ճակատ բացելու մասին հայտարարեց դեկտեմբերի 8-ին՝ այն բանից հետո, երբ սիրիացի ապստամբները մտան Դամասկոս և հայտարարեցին Ասադի տապալման մասին։