Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել»․ Տիգրան Աբրահամյան

10:06, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում, ապա պետք է քայլեր ձեռնարկեն ադրբեջանական «եփվող» նոր էսկալացիան լիցքաթափելու համար:
     Մեզ պետք չէ հերթական ագրեսիայից հետո դատապարտող հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը:
     Փաշինյանի, իր ԱԳ նախարարի ցաքուցրիվ խոսքը, կաշկանդվածությունն ու անատամ տեքստերը Բաքվից հնչած սպառնալիքների վերաբերյալ ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել:
     Ինչպե՞ս անակնկալ չլիներ, երբ փաշինյանական ողջ վարչակազմն անցնող տարիներին անընդհատ զոհաբերել է հայկական շահերը, հիմա էլ նույնը` հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների, իսկ Ալիևն իրենց պատրաստակամությունը չի գնահատում:
     Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ»:

3190 | 0
Facebook