Հնդկաստանի Վենկատեշվարա Սվամի տաճարում տասնօրյա փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, վեցը՝ մահացել:
Երկրի բոլոր ծայրերից ուխտավորները եկել էին Տիրուպատի քաղաք։ Տաճարի մուտքի մոտ հսկայական հերթ էր գոյացել, երբ ոստիկանները բացել են դարպասները, մարդիկ սկսել են ներս խուժել։ Առնվազն վեց մարդ մահացել է։