Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է, եկամուտները չեն բավարարում, իսկ եկամուտներ ավելացնելու համար կառավարության կողմից ընտրված ագրեսիվ հարկման մարտավարությունը վատագույններից է տնտեսագիտության մեջ։ ԱԺ բյուջետային գրասենյակը հրապարակեց 2024 թվականի բյուջեի օպերատիվ կատարողականը․ ըստ այդմ՝ 2024 թ․-ին հավաքագրվել է 2.34 տրիլիոն դրամի հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 222.7 մլրդ դրամով ավելի քիչ է, քան սկզբնապես հաստատվել էր օրենքով և 224 մլրդ դրամով քիչ է ճշտված պլանից։ Այս ֆոնին 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի հաստատված պլանը 2.72 տրիլիոն դրամ է՝ 16.2%-ով ավելի, քան այս տարվա փաստացի ցուցանիշն է։ Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2024 թվականի դեկտեմբերին կազմել են 2 տրիլիոն 390.9 միլիարդ դրամ կամ տարեկան ճշտված ցուցանիշը՝ 91.4%-ը։ Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը, քանի որ կանխատեսումները տիեզերական անսահմանության բացահայտման պես անհնարին են թվում»: Մանրամասները՝ թերթի համարում: |