ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Քալիֆորնիայում հրդեհներն արդեն իսկ մոխրացրել են ավելի քան 1180 հեկտար տարածք, տարհանվել է ավելի քան 30 հազար բնակիչ:
Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել։
Հրդեհները բռնկվել էին, երբ սեզոնային՝ Սանտա Անա քամիները հայտնվել էին նահանգում։ Քամիները նպաստել են հրդեհների տարածմանը, և չի բացառվում, որ քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 160 կիլոմտերի:
«Սա շատ, շատ մտահոգիչ է։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, միայն սկիզբն է, քանի որ եղանակային պայմանները շատ ավելի վատանալու են»,- ասել է օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Դենիել Սուեյնը: