Ընտանեկան փոդքասթի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց իր կողմից բազմիցս թմբկահարված «Իրական Հայաստան»-ի մասին:
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետք է զարգանա և դառնա «Իրական տարածաշրջան»-ի գաղափարախոսություն: Սա շատ կարևոր նրբություն է: Երբ որ Ադրբեջանից Հայաստանի վերաբերյալ ասում են «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ: Ըստ էության, հենց «Իրական Հայաստանն» է դրա հակազդելու ձևը: Կան երկրներ` իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքիշխանությամբ, այդ գիծն անցնելն արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը դնել կասկածի տակ»,- ասաց Փաշինյանը: