ԱՄՆ-ում անտառային հրդեհների պատճառով այրվել է հոլիվուդյան դերասաններ Սփենսեր Փրաթի և Հայդի Մոնթագի տունը:
Տունը գտնվում էր Pacific Palisades էլիտար թաղամասում։ Կրակը պատել է առանձնատան հարակից տարածքը։ Հայտնի չէ, թե արդյոք հրդեհի հետևանքով որևէ մեկը տուժել է։ Սփենսերը սոցցանցի իրբ էջում տեսանյութ է հրապարակել ու գրել` մղձավանջն իրականություն դարձավ:
Դերասանները հայտնի են դարձել ամերիկյան «Hollywood Hills» ռեալիթի սերիալում մասնակցելուց հետո։ Շոուն հեռարձակվել է 2006 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հուլիսը։
Հրդեհը տարածվել է նաև Լոս Անջելեսի էլիտար Pacific Palisades թաղամասի վիլլաների վրա։ Սեփականատերերը հրապարակում են այրվող տների տեսանյութերը. կադրերում երևում է, թե ինչպես է երկինք բարձրանում թանձր սև ծուխը, իսկ բոցերը դուրս են գալիս շենքերի պատուհաններից։