Վրաստանի կողմից փաստացիորեն չվերահսկվող Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության առիթով հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել Վրաստանում, գրում է aliq.ge-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաբերիո գյուղի տներից մեկում հունվարի 5-ին բռնկված հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել: Ըստ առկա տեղեկությունների՝ երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը խառնել է բենզինի հետ, ինչի հետևանքով տանը հրդեհ է բռնկվել։
Վրաստանի տարածքում հունվարի 9-ին, երեխաների թաղման օրը, պետական կառույցներից կիջեցվեն պետական դրոշները։
Աբխազիայում հունվարի 6-ին սուգ էր հայտարարվել։