Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանին սահմանակից գյուղերի բնակիչները դժգոհ են․
Նոյեմբերյան համայնքի` Վրաստանին սահմանակից գյուղերի բնակիչները դժգոհ են, որ իրենց հնարավորություն չի տրվում օրենքով սահմանված կարգով ապրանքների փոքր քանակություն առանց մաքս վճարելու Հայաստան ներկրեն։
Վրաստանում էժան են ցիտրուսային մրգերը, մանկական տակդիրները և այլ ապրանքներ։ Բագրատաշեն գյուղի բնակիչը հայտնեց, որ ինքը կարողանում է իր երեխայի համար մանկական տակդիրներ Վրաստանից առանց մաքս վճարելու ներկրել շաբաթը ընդամենը մեկ անգամ։ Բագրատաշենցու խոսքերով` շաբաթը մեկ անգամից ավել մանկական տակդիրներ ներկրելու դեպքում Բագրատաշենի մաքսակետի աշխատողները խնդիրներ են ստեղծում, վիճաբանում իր հետ»։
Վրաստանին սահմանակից գյուղերի բնակիչները դժգոհ են․